Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջին նիստը, որի քննարկման թեման Իրանում տեղի ունեցող ցույցերն էին, Դոնալդ Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքական հերթական անհաջողությունն է անվանել։
«Անվտանգության խորհուրդը թույլ չտվեց, որ ԱՄՆ-ն հերթական անգամ չարաշահի իր լիազորությունները: Նիստի մասնակիցները հիմնականում ընդգծել են հանձնառությունն Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին եւ վերահաստատել այլ երկրների ներքին գործերին միջամտելու անթույլատրելիությունը: Սա Թրամփի վարչակազմի հերթական անհաջողությունն էր»,- Twitter-ում գրել է Զարիֆը:




























