Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ադրբեջանական ANS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Մոսկվայում դեկտեմբերյան անկարգություններն ուղղված են Ռուսաստանից կովկասցիներին արտաքսելուն:

Սահակաշվիլիի խոսքով, ազգայնականների խմբավորումների ակտիվությունը եւ 2008-ին Աբխազիայում եւ Հարավային Օսիայում ռազմական հակամարտությունը նույն շղթայի օղակներն են: Պատերազմն, իր հերթին, ըստ Վրաստանի նախագահի, 2006 թվականի դեպքերի շարունակությունն էին, երբ Ռուսաստանի տարբեր շրջաններից արտաքսվեցին վրացիներն ու այլ կովկասցիները:

Բացի այդ, Սահակաշվիլին ասել է, որ մոսկովյան անկարգությունները գնահատում է որպես կովկասցիներին դռան տեղը ցույց տալու գործողություն, որից այն կող փակուղի է, հաղորդում է Lenta.ru-ն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 11-ին Մոսկվայի Մանենայա հրապարակում չարտոնված ակցիա են անցկացրել ֆուտբոլային ֆանատներն ու ազգայնական խմբավորումները, որը վերաճել էր ջարդերի: Ակցիայի անցկացման առիթ էր դարձել կյուսիսկովկասցու կողմից ռուս ֆուտբոլային ֆանատի սպանությունը: Անկարգությունների մասնակիցների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել՝ անկարգությունների դրդող եւ ազգայնական բնույթի կոչեր հնչեցնելու մեղադրանքով, ինչը ամենամեղ տարբերակն է: Ոչ ոքի նկատմամբ զանգվածային անկարգությունների կամ ջարդերի մասնակցության մեղադրանք չի առաջադրվել, թեեւ այդ օրը բազմաթիվ ջարդարարություններ էին կատարվել եւ մեծ թվով կովկասցիներ դաժան ծեծի ենթարկվել: Ազգայնականների կարգախոսն է «Ռուսաստանը՝ ռուսներին»: