Բաքու է ժամանել  Թուրքիայի ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության բարձրաստիճան սպաների պատվիրակությունը:

Ինչպես APA-ին հաղորդել են Ադրբեջանի ՆԳՆ ներքին զորքերի գլխավոր վարչությունից, այցելությունը տեւել է դեկտեմբերի 21-24-ը:

Թուրքական պատվիրակությունը գլխավորել է Թուրքիայի ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության պետ, գեներել-լեյտենանտ Հուսեյն Գյուջլյուն:

Այցելության շրջանակներում թուրք սպաները հետաքրքրվել են Ադրբեջանի ներքին զորքերի ծառայողների նախապատրաստության գործընթացով եւ գոհ են մնացել նրանց դինամիկ զարգացմամբ, որը կարեւոր կառույց է Ադրբեջանի ՆԳՆ համակարգում: