Իրանում Իրաքի սահմանի մոտ 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին» `վկայակոչելով Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին (EMSC):

Ցնցումները գրանցվել են 18:52-ին, Սարե Պոլե Զոհզաբ քաղաքից դեպի հարավ-արեւելք 8 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի օջախը գտնվել է 20 կմ խորության վրա,  զոհերի եւ ավերածությունների մասին հաղորդումներ չկան: