Թերթը հայտնում է, որ հայ-իրանական եւ հայ-թուրքական սահմաններում Հայաստանի անվտանգության պահպանման գործողություններն իրականացվել են բարձր մակարդակով:

Ռուսական սահմանապահ զորքերի վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վլասովը, ամփոփելով 2010-ի աշխատանքները, ասել է, թե ընդհանուր առմամբ նշված սահմանակետերում ձերբակալվել է 600-ից ավելի սահմանախախտ, առգրավվել է 140 միավոր հրազենային եւ սառը զենք, կանխվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր` ավելի քան 7 կգ թմամիջոց եւ հոգեմետ դեղորայք` 800 հազար ռուբլուց ավելի արժողության, բացահայտվել է 3000-ից ավելի մարդ, որոնք փորձել են սահմանն անցնել կեղծ փաստաթղթերով:

Վլասովը հավաստիացրել է, որ եթե հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն, իրենք պատրաստ կլինեն իրականացնելու սահմանի անվտանգության պահպանման բոլոր միջոցառումները: