Ֆլորիդայի բնակչուհի Նուրուլ Մահջաբին Հասանը մտադիր է ամուսնանալ տետրիսի հետ՝ հաշվիչի հետ հարաբերությունները խզելուց հետո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Մետրո» թերթը:
Քսանամյա աղջկա խոսքով՝ նա տետրիսի հետ հարաբերությունների մեջ է ավելի քան մեկ տարի եւ խաղում անցկացնում է օրվա տասներկու ժամը։
«Կարծում եմ, որ տետրիսը հրաշալի է, այն իդեալական է եւ թույլ է տալիս մտածել ստանդարտներից դուրս: Ֆիզիկական իմաստով ես ունեմ այն նույն զգացողությունները, ինչ հարաբերությունների մեջ գտնվող մարդիկ։ Հասկանում ես, որ նա մարդ է, որը քեզ համապատասխանում է »,-ասում է աղջիկը:
Պարբերականը նշում է, որ Հասանը շատ նվիրված է տետրիսին եւ ձեռք է բերում խաղին առնչվող տարբեր առարկաները:
Նրա խոսքով՝ նա պատրաստվում է ամուսնանալ տետրիսի հետ կրթություն ստանալուց հետո։
Աղջիկը նախկինում հարաբերությունների մեջ է եղել Պիեռ անունով հաշվիչի հետ: Միաժամանակ, նա երբեք չի սիրել մարդկային ցեղի ներկայացուցիչներին, այլ միայն ռոբոտներին եւ ոչ շնչավոր առարկաներին, օրինակ՝ օսցիլոսկոպին:




























