Ամերիկյան Apple ընկերության մշակողները հայտնել են այն նորամուծությունների մասին, որոնք կզարմացնեն հանրությանը 2018 թվականին: Պարզվել է, որ մասնագետները պատրաստվում են օգտվողներին ներկայացնել յուրահատուկ HomePod բարձրախոսը եւ AirPower անլար լիցքավորման սարքը, հաղորդում է OANE- ն:
Իրացման սկզբնական փուլերում եզակի արտադրանքը կաշխատի բջջային գաջեթների միայն երեք նորագույն մոդելների հետ՝ iPhone 8-ի, iPhone 8 Plus-ի եւ iPhone X-ի:
2018 թվականի սեպտեմբերին ընկերության ղեկավարները արդեն ավանդական դարձած մամուլի ասուլիս կանցկացնեն, որտեղ կներկայացնեն Face ID-ով աշխատող եւս 3 սարք:




























