Թերթը գրում է, որ ՀՀ իշխանական վերանախավում բավական անհանգստացած են ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպման փաստից: Իշխանական կուլիսներում խոսում են, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկայնի լարված հարաբերությունների ֆոնին՝ այդ քայլով Ռ. Քոչարյանը փորձել է «գոտեպնդել» Ծառուկյանին, ով չի ցանկանում հայտարարել, թե 2013 թվականին նախագահական ընտրություներում պաշտպանելու է Ս.Սարգսյանի թեկնածությունը: Քաղաքական շրջանակներում ոմանք կարծում են, որ Ռ.Քոչարյանը վարչապետ դառնալու հերթական փորձն է անում, ինչը ցանկանում է իրագործել հաջորդ տարի՝ Վ. Պուտինի օգնությամբ: Այս մասին կարդում ենք «168 ժամ» պարբերականում:

Հասանելի է
русскийՊատմություն
Տեղադրություն




























