Ամանորյա հյուսիսային տոնածառերի սերմերը հավաքվում են վրացական Ամբրոլաուրի փոքրիկ քաղաքում, այնուհետեւ միջնորդների օգնությամբ ուղարկվում Եվրոպա, որտեղ էլ եղեւնիներն աճում են: Սերմահավաքը սկսում է սեպտեմբերին եւ տեւում է ընդամենը 2 շաբաթ, ընդ որում, այս բնակավայրի մի շարք բնակիչների համար դա գումար վաստակելու միակ աղբյուրն է:
Եվրոպայում Սուրբ Ծննդյան տոնածառների շուկան, ընդհանուր առմամբ, ունի 2 մլրդ ռուբլու շրջանառություն: Վրացի միջնորդները սերմերը արտասահմանյան ընկերություններին 1 կգ-ը վաճառում են 25 եվրոյով:
Եվրոպայում հյուսիսային եղեւնիների սերմի կիլոգրամը հասնում է 100 եվրոյի: Փաստորեն վրացի սերմահավաքները ստանում են հազար անգամ քիչ, քան այդ ապրանքն արժե Եվրոպայում:
Ընդ որում, հենց նրանք են վտանգում իրենց կյանքն այդ ժամանակ, որովհետեւ ստիպված են լինում բարձրանալ ծառերի ամենավերեւի հատվածները, որոնց բարձրությունը երբեմն հասնում է 60 մետրի: Գերմանացի լրագրողների հաղորդմամբ, նման դեպքերում երբեմն լինում են նաեւ մահացության դեպքեր:




























