Ադրբեջանի մայրաքաղաքում ինքնասպան է եղել 13-ամյա մի աղջիկ:
Յասամալիի շրջանային դատախազության հաղորդմամբ, ինքնասպանությունը կատարվել է երեկ:
1997 թվականին ծնված Անաստասիա Համիդովան դեղահաբերի մեծ քանակություն է կուլ տվել ու մահացել: Դիակը հայտնաբերվել է գիշերն` իր անկողնում: Աշակերտուհին մահվանից առաջ նամակ է թողել, որտեղ նշել է. «Եւ ինձ եւ ձեզնից յուրաքանչյուրի համար այսպես լավ կլինի: Ձեր աղջիկ` Անաստասիա»:
Անաստասիա Համիդովայի մահվան իրական պատճառները դեռ հայտնի չեն: Միայն նշվում է, որ նա 7-րդ դասարանի աշակերտ է եղել:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Յասամալիի շրջանային դատարանում:





























