Ֆրանսիայում Apple ընկերության դեմ քննություն է սկսվել՝ կապված iPhone սմարթֆոնների աշխատանքի արագության դիտավորյալ դանդաղեցման հետ: Երկուշաբթի՝ հունվարի 8-ին, հայտնի է դարձել, որը գործը Ֆրանսիայի սպառողների իրավունքների պաշտպանության գերատեսչության վարույթում է, փոխանցում է «Գերմանական ալիքը»:
Apple-ին կասկածում են իր մի շարք արտադրանքների աշխատանքի ժամկետի դիտավորյալ կրճատման մեջ, ինչը ֆրանսիական օրենքներով պատժելի արարք է: Քննությունը մի քանի ամիս կտեւի:
IT հսկային տուգանք է սպառնում իր տարեկան շրջանառության մինչեւ 5 տոկոսի չափով, սակայն պարտադիր չէ, որ գործը մինչեւ դատավարություն հասնի: Ֆրանսիայում Apple-ի ներկայացուցիչները դեռեւս մեկնաբանություններ չեն կատարել:




























