«Սեռական շեղումներ ունեցողների տարածման եւ հասարակության մեջ դրանց բարգավաճման» խնդիրների մեկնաբանության համար «Իրավունք»-ը դիմել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին: Նա էլ, իր ԱԽՔ կարգավիճակից ելնելով, պատասխանել է հարցին. «Նման վարքագիծը հարիր չէ մեր ազգային նկարագրին: Քրիստոնեությունն առաջինն ընդունած ժողովրդի համար ընտանիքը, հայկական ավանդական արժեքները գերակա են…Անբնական է, ամեն ինչ անընդունելի է: Ես դեմ եմ մարդու իրավունքների սահմանափակումներին ընդհանրապես, սակայն, մասնավորապես, համասեռամոլությունը խիստ վտանգավոր եմ համարում Հայաստանի համար»,-մեջբերում է «Ժամանակ»-ը:
«Ժամանակ». Ի՞նչ է մտածում Արթուր Բաղդասարյանը համասեռամոլների մասին
Տեղադրություն




























