Քանդակագործ Զուրաբ Ծերեթելին մտադիր է Ռուսաստանի նախագահից պահանջել հատուկ ինստիտուտ ստեղծել, որը կօգնի պահպանել արվեստում մոնումենտալությունը:

Ծերեթելին Մեդվեդեւի համար «շատ կարեւոր նամակ» է պատրաստել, գրում է «Մոսկովսկի Կոմսոմոլեցը»:

«Արվեստում մոնումենտալությունն անհետանում է, երիտասարդ արվեստագետները ստիպված են կողմնորոշվել ըստ գնորդների ճաշակի: Իսկ Ռուսաստանում բոլորովին այլ բանի են սովոր: Կար հզորագույն դպրոց Սանկտ-Պետերբուրգում, Մոսկվայում, այլ քաղաքներում, մեծ նկարիչները, ովքեր աշխատել են մասշտաբային օբյեկտներում: Կար որտեղ իրացնել սեփական ունակությունները»,- նշել է քանդակագործը: