Դեկտեմբերի 24-ին Վրաստանում խաղարկվել է ազգային վիճակախաղը, որի ժամանակ շահել են 4,4 մլն լարիի (շուրջ 2,5 մլն դոլար) «Ջեկ-փոթը»: Այն շահել է Աբխազիայի փախստական Զամիրա Տորդինավան, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»՝ հղում անելովվրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքին:

Տորդինավան վիճակախաղի ընդամենը մեկ տոմս է գնել, որը նրան երջանկություն է բերել:

Ներկայումս փախստական կինն ապրում է փախստականների ժամանակավոր բնակավայրում, որը գտնվում է Թբիլիսիի մոտ: