Թուրքիայի անվտանգության մարմինները խիստ անհանգստացած են, որ դեկտեմբերի 24-ին Թուրքիայի վարչապետը 3 երկրների նախագահների իր մեքենայով տարել է մզկիթ՝ նամազ անելու։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Aksam-ը, այդ ընթացքում անվտանգության ուժերն ու նախագահներին սպասարկող թիկնապահները շունչները պահած սպասել են իրադարձությունների բարեհաջող ավարտին։

Թուրքական անվտանգության ուժերի ներկայացուցիչները նշել են, թե բավականին կոպիտ անվտանգության խախտում է տեղի ունեցել, երբ մի մեքենայի մեջ 4 լիդեր են նստել։ «Հայտնի է, որ «Էրգենեկոն»-ը նախատեսել էր մահափորձ իրականացնել Էրդողանի դեմ, իսկ  Աֆղանստանի եւ Պակիստանի նախագահները ներառված են «Ալ Քաիդայի»՝ մահվան դատապարտված անձանց ցուցակում։ Բացի այդ, մեքենան վարել է ոչ պրոֆեսիոնալը, ով ահաբեկչական հարձակման դեպքում չէր կարող տիրապետել անվտանգության անհրաժեշտ քայլերին»,-նշել են թուրքական անվտանգության մարմինների ներկայացուցիչները։

Նշենք, որ նախագահական Չրաղան պալատում տեղի ունեցած Թուրքիա-Աֆղանստան-Պակիստան վեհաժողովից հետո 3 նախագահներին նամազ անելու է տարել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով նստել էր ծառայողական մեքենայի ղեկին, Գյուլը անմիջապես վարորդի կողքին, իսկ Համիդ Քարզայն եւԱսըֆ Ալի Զերդարին տեղ են զբաղեցրել մեքենայի հետեւի նստատեղին։Իսկ մզկիթից դեպի հյուրանոց հետդարձի ճանապարհին Աբդուլլահ Գյուլն է վարել մեքենան։