Գերմանիան Իրանի դեսպանին Իսրայելի հետ սերտ կապեր ունեցող անհատների եւ խմբերի նկատմամբ լրտեսության կապակցությամբ կանչել է նկատողություն անելու համար՝ նման գործողություններն անվանելով գերմանական օրենքի բացարձակ անընդունելի խախտում, հաղորդում է Reuters-ը:

Սա տեղի է ունեցել Պակիստանի քաղաքացու նկատմամբ դատավճռի ուժի մեջ մտնելուց հետո, ով Գերմանիայում լրտեսություն էր իրականացրել Իրանի օգտին:

Մուսթաֆա Հայդար Սաիդ Նակֆին մեղադրվում էր Գերմանիայի եւ Իսրայելի միջեւ բարեկամության համայնքի նախկին ղեկավար Ռեյնխոլ Ռոբիի եւ Փարիզի իսրայելա-ֆրանսիական տնտեսագիտության պրոֆեսորի մասին Իսլամական հեղափոխական պահապանության կորպուսի համար տեղեկատվություն հավաքելու մեջ:

Իրանի դեսպանը Գերմանիայի ԱԳՆ է կանչվել դեկտեմբերի 22-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այսօր:

Արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի խոսքով` գերմանական հողում Իսրայելի հետ հատուկ կապեր ունեցող մարդկանց եւ հաստատությունների հանդեպ լրտեսությունը գերմանական օրենքի խստագույն խախտում է: