ՊԵԿ-ը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ օրերս առեւտրի տարբեր վայրերում հայտնվում են անհայտ անձինք, ովքեր, ներկայանալով որպես Հարկային ծառայության աշխատակիցներ  եւ հայտնելով, թե ՀԴՄ շահագործման կանոնների խախտումներ են արձանագրել, գումարներ են պահանջում տնտեսվարողներից՝ որպես «տուգանք»:

Պետական եկամուտների կոմիտեն նախազգուշացնում է բոլոր տնտեսվարողներին. եթե տվյալ դեպքում չեն ներկայացվում համապատասխան փաստաթղթեր, ուրեմն այդ անձինք Պետական եկամուտների կոմիտեի հետ որչեւէ առնչություն չունեն:

ՊԵԿ-ը կոչ է անում նման դեպքերում անմիջապես ահազանգել Հարկային ծառայության «Թեժ գիծ»՝ 594-618 հեռախոսահամարով: