Philips ընկերությունը տեխնոլոգիական գլխակապ է թողարկել, որը թույլ կտա հանգստից առավելագույն օգուտ եւ հաճույք ստանալ: Դրա մեջ ներսարված ականջակալները հատուկ ձայներ են արձակում, որոնք ուեղին թույլ են տալիս ամբողջ գիշերը մնալ խոր քնի վիճակում, փոխանցում է Game2day-ը:
Խորը քունն անվանում են նաեւ դանդաղ քնի փուլ: Այն տարբերվում է գլխուղեղի ալիքային նեյրոնային ակտիվությամբ, որն աստիճանաբար աճում է, ապա նվազում: Գիտնականների կարծիքով՝ այս փուլի ժամանակ ուղեղը ոչ միայն ավելի լավ է մշակում հիշողությունները, այլեւ լարված օրից հետո ավելի լավ է հանգստանում: Հենց այս պատճառով են վատ եւ քիչ քնող մարդիկ կորցնում կենտրոնանալու ունակությունը:
Սակայն ինչով է սա կապված քնի գլխակապի հետ, որը շատերը հագնում են քնելուց առաջ: Phillips ընկերությունը նոր Smart Sleep դեւայս է մշակել ներկառուցված հաղորդիչներով, որոնք հաշվում են գլխուղեղի այն գոտիների ազդակները, որոնք գտնվում են ճակատին եւ ականջների հետեւում: Ստացած տվյալները հեռարձակվում են բջջային հավելվածում:
Հենց ուղեղն անցնում է դանդաղ քնի փուլ, գլխակապի ականջակալները սկսում են կրկնվող մեղմ աղմուկ արտադրել, որը համապատասխանում է գլխուղեղի ալիքային ակտիվությանը: Այս աղմուկը բավականին ցածր է, որպեսզի օգտատիրոջը չարթնացնի եւ բարենպաստ ազդեցություն է ունենում՝ ուղեղին առավելագույն հանգիստ եւ վերականգնում տրամադրելով: 2017 թվականին Frontiers in Human Neuroscience ամսագրում հրապարակված հետազոտությունը հաստատում է, որ հանգստացնող ձայները նպաստում են հանգիստ եւ ամուր քնին, որը բարենպաստ է ազդում գիտակցության աշխատանքի վրա:
Դեռեւս վաղ է խոսել Philips-ի հայտնագործության ակտիվ գնումների մասին: Ոչ բոլորն են քնի համար գլխակապ օգտագործում, նաեւ Smart Sleep-ի տպավորիչ գինը (400 դոլար՝ առանց բջջային հավելվածի արժեքի) գնորդներին կարող է վախեցնել: Սակայն աս սարքը կարող է զգալիորեն լավացնել նրանց կյանքը, ովքեր մշտապես քնի պակաս եւ քնի հետ կապված խնդիրներ ունեն:




























