Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի շատնորում վերընտրվելու կապակցությամբ:
Այս տեղեկությունը հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 24-ին Բելառուսի ԿԸՀ-ն պաշտոնապես հայտարարել է դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում Լուկաշենկոյի հաղթանակի մասին: Ըստ այդմ, Լուկաշենկոյի օգտին քվեարկել են ընտրողների 79,65 տկոսը:
Հիշեցնենք, որ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ողջունել է ԱՄՆ-ի եւ Եվրամիության միասնական քննադատական դիրքորոշումը Բելառուսում նախագահական կայացած ընտրությունների վերաբերյալ:
Freedom House-ի իրավապաշտպանները կոչ են արել ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի նկատմամբ, եթե բելառուսական իշխանությունները մոտակա երկ շաբաթներում չարձագանքի Արեւմուտքին եւ ազատ չարձակի ձերբակալված ընդդիմադիրներին:
Նախագահական ընտրություններից հետո, Մինսկում ձերբակալվել են 6 նախկին թեկնածուներ եւ բողոքի ակցիաների 600 մասնակիցներ: Ընդդիմությունը չի հավատում քվեարկության պաշտոնական արդյունքներին:





























