Հնդկաստանի երկրորդ փորձը՝ երկինք արձակել GSLV հրթիռակիրը GSAT-5P կապի արբանյակով, անհաջող է անցել, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով Times of India-ին: Մեկնարկից մի քանի վայրկյան անց հրթիռը պայթել է օդում:

Վթարի նախնական պատճառ է նշվել տեխնիկական անսարքությունը:

Հրթիռը օդ է բարձրացել Շրիհարիկատե տիեզերակայանից: Նախատեսվում էր, որ հեռահաղորդակցական GSAT-5P արբանյակը փոխարինի 1999-ին արձակված INSAT-2E արբանյակին:

Մեկնարկի առաջին փորձը տեղի էր ունեցել այս տարվա ապրիլին, որը նույնպես անհաջող ավարտ էր ունեցել:

Ուղիղ եթերի ժամանակ հաղորդավարները շտապել էին շնորհավորել բոլորին հաջող մեկնարկի համար, սակայն մի քանի վայրկյան հետո որոտացել էր պայթյունը: «Օ, ոչ»,- արձագանքել էր հաղորդավարը: