Պետերբուրգում սպանվել է «Դոմ-2» հեռուստախաղի նախկին մասնակից Անդրեյ Կադետովը:

Դեկտեմբերի 24-ին նրա մարմինը հայտնաբերվել է Կոլինինյան շրջանում` սեփական բանակարանից ոչ հեռու: Ինչպես հայտնում է «ԱիՖ»-ը, նախնական տվյալներով` սպանությունը տեղի է ունեցել, երբ երիտասարդը դուրս է եկել շան հետ զբոսնելու:

Ականատեսների խոսքով` նրան տապալել են գետին եւ սկսել դանակահարել: Բժիշկները Կադետովի մարմնին հաշվել են ավելի քան 10 դանակի վերք: Ինչպես գրում է «Ինտեր Նովոստին», մասնագետները կարծում են, որ նման  սպանությունը կարող է արդյունք լինել կամ խորը հակակրանքի կամ էլ հոգեկան խանգարում ունեցող հանցագործի գործողության:

Երիտասարդը 23 տարեկան էր, եւ մասնակցել է «Դոմ-2» նախագծին: Նա ստիպված է եղել դուրս գալ նախագծից, քանի որ բացահայտվել է, որ ինքն ամուսնացած է, ինչը նախագծի կանոներո արգելված է եղել, հիշեցնում է «Էխո Մոսկվի»-ն: