Միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքերը որոշ չափով բարելավվել են: Այս մասին հունվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:

Ընդ որում, վերջինիս խոսքով, Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում, ի տարբերություն Ադրբեջանի, բավական շահեկան են:

Փորձագետը նաեւ հավելեց, որ չի հավատում ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմանը կամ իրավիճակի որեւէ դրական զարգացմանը: Այնուամենայնիվ, նա նաեւ չի համարում, որ շփման գծում լուրջ լարվածություն կլինի, որը կարող է հանգեցնել 2016 թվականի ապրիլին տեղի ունեցած լայնամասշտաբ ռազմական գործողություններին: