Թուրքիայում ներդրված նոր VDSL2 տեխնոլոգիայի շնորհիվ ինտերնետի արագությունը հասել է 100 մեգաբիթ/վայրկյան։
Թուրքական NTV-ի փոխանցմամբ՝ արդեն ավարտվել է հիշյալ տեխնոլոգիայի փորձարկման շրջանը եւ հունվարի մեկից ինտերնետ օգտագործողները կարող են օգտվել նոր գերարագ կապից, որի շնորհիվ մեկ ֆիլմը կներբեռնեն ընդամենը 1 րոպեում։


























