ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի չնախատեսված քայլերը կարող են վնասել ԱՄՆ վստահությանը եւ հուսալիությանը: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, հաղորդում է Fars-ը:

 «Թրամփի քաղաքականության առանձնահատկություններից մեկն այն է, որ նա չի ուզում կանխատեսելի լինել: Իհարկե, նա այնքան է չարաշահել այդ, որ ԱՄՆ-ն իր ցանկացած գործընկերոջ համար հուսալի չդառնա», -Մոսկվա ժամանելուց հետո, ուր հանդիպելու է իր ռուս գործընկերոջ հետ, ասել է Զարիֆը:

 «Ես կարծում եմ, որ Թրամփն էլ, դժվար թե, գիտի, ինչ է ուզում անել հետագայում, եվրոպացիներն, իհարկե, ընդհանրապես տեղյակ չեն Թրամփի որոշումներից»,-ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե եվրոպացիները միգուցե տեղյակ էին Իրանի վերաբերյալ Թրամփի որոշումից, որը հայտնի կդառնա հունվարի 12-ին: