Վենեսուելայի խորհրդարանը տեղական «պետրո» կրիպտոարժույթը, որի օգտին պայքարում էր երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն, օրենքից դուրս է հայտարարել, հաղորդում է Reuters-ը:
Մադուրոն ասել է, որ իր կառավարությունը 6 միլիարդ դոլարի պետրո կթողարկի`արժույթը ամրապնդելու եւ Վաշինգթոնի կողմից կիրառված ֆինանսական պատժամիջոցներից խուսափելու համար:
Կրիպտոարժույթների փորձագետները նշում են, որ սեփական տնտեսության նկատմամբ Վենեսուելայի անտնտեսվարությունը մասնավոր սեփականության իրավունքի նկատմամբ հարգանքի պատմական պակասի հետ համատեղ դվար թե ներդրողների մոտ հետաքրքրություն առաջացնի: «Սա կրիպտոարժույթ չէ, աա վենեսուելական նավթի առաջնային վաճառք է», - ասել է օրենսդիր Խորխե Միլանը: «Սա կոռուպցիա է»:
Օրենսդիրները ներդրողներին զգուշացրել են, որ պետրոն անվավեր է համարվելու:




























