Վրաստանի նախագահին կից գործող ներման հարցերով հանձնաժողովը առաջարկել է Միխայիլ Սահակաշվիլիին Նոր տարուն համաներում կիրառել 100 բանտարկյալների նկատմամբ:
Նրանցից 70-ը ազատ կարձակվեն, իսկ 30-ի նկատմամբ պատժաժամկետները կկրճատվեն, հաղորդում են վրացական լրատվամիջոցները: Ցուցակում 5-ը կին են, 1-ը՝ անչափահաս:
Հիշյալ հանձնաժողովից բացի, համաներման տակ կհայտնվեն նրանք, ում ներելու խնդրանքով նախագահին է դիմել Պատրիարքը:




























