Հանրապետության տարածքում, հունվարի 11-ին` երեկոյան ժամերին, 12-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 12-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 12-ի գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հունվարի 11-ին՝ երեկոյան ժամերին, 12-ի գիշերը սպասվում են տեղումներ, գիշերային ժամերին՝ թաց ձյան տեսքով: Հունվարի 12-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի 0-2, ցերեկը՝ +10+12 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` -3-6, ցերեկը` 0+5,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` -3-6, ցերեկը` 0+5,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` 0-2, ցերեկը` +6+9,

Գեղարքունիքում՝ գիշերը` -3-6, ցերեկը` 0+5,

Լոռիում՝ գիշերը` 0-4, ցերեկը` +8+12,

Տավուշում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +10+14,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -3-6, ցերեկը` 0+5,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` 0-2, ցերեկը` +7+10,

Արարատում՝ գիշերը`0-2, ցերեկը` +10+12,

Արմավիրում՝ գիշերը` 0-2, ցերեկը` +10+12,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -3-6, ցերեկը` 0+5,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` 0-2, ցերեկը` +10+12,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +12+17,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` 0-3, ցերեկը` +10+13,

Արցախում՝ գիշերը` 0+4, ցերեկը՝ +10+15: