Վիրուսները, «որդերը», տրոյանները եւ այլ նմանատիպ ծրագրերը հաճախ անցանկալի գործողությունների պատճառ են դառնում, ինչպիսին են ֆայլերի հեռացումը, անձնական տեղեկատվության հասանելիությունը, ձեր համակարգիչը այլ համակարգիչների վրա հարձակման  նպատակով օգտագործելը եւ այլ երեւույթներ:

Այս հոդվածում ներկայացված է 2018-ին թողարկված լավագույն հակավիրուսային ծարգրերի ցանկը, որոնք հասանելի են Windows-ի համար եւ պարտադիր են համակարգչում տեղադրվելու համար, հաղորդում է Techworm-ը:

Bitdefender Antivirus Plus

Հակավիրուսային ծրագիր, որը անընդհատ թարմացումներ է ներկայացնում: Այն համատեղելի է Windows 7 (SP 1), 8, 8.1 եւ 10-ի հետ: Այն ունի 3 տարատեսակ՝ Plus, Internet Security եւ Total Security: Այն հաջողությամբ պաշտպանում է պրոֆեսիոնալ հաքերների գործողություններից եւ անձնական տվյալների գողությունից: Այն ունի նաեւ ավտոպիլոտի, գաղտնաբառի պաշտպանության գործառույթ, զգայուն սկանավորման եւ հարձակումներից պաշտպանության համակարգ:

Avira Antivirus Pro

Avira Antivirus Pro-ն նմանատիպ ծրագրերի նկատմամբ ունի բազմաթիվ առավելություններ եւ համատեղելի է Windows 7, 8, 8.1 եւ 10-ի հետ: Տեղադրման գործընթացը պարզ է: Պարզեցված է ընթացիկ անվտանգության գործողություններին հետեւելու գործընթացը, համակարգչային ռեսուրսների քիչ օգտագործման համար կատարելագործվել է սկանավորման գործառույթը:

 Norton Security

Norton Security 2018-ի նոր տարբերակը համատեղում է Norton Security Standard, Deluxe եւ Premium-ը՝ փոխարինելով Norton 360, Norton Internet Security եւ Norton AntiVirus-ին եւ համատեղելի է Windows XP, Vista, 7, 8, 8.1 եւ 10-ի հետ: Ինտերֆեյսը հարմար է օգտագործման համար:

Kaspersky Antivirus

Հրաշալի ծրագիր, որը կարող է կարճ ժամանակում հայտնաբերել եւ արգելափակել ձեր համակարգչում անցանկալի  գործողությունները, համատեղելի է Windows XP, Vista, 7, 8, 8.1 եւ Windows 10-ի հետ: Այն չի դանդաղեցնում համակարգչի աշխատանքը: Ամենակարեւորը, ծրագիրը թույլ չի տալիս կիբերհանցագործներին փոխել հիմնական հակավիրուսային տեղադրությունները:

Avast Pro Antivirus

Ծրագիրը ապահովում է ձեր տան համակարգչի, ինչպես նաեւ ցանցային համակարգիչների ամբողջական պաշտպանությունը եւ համատեղելի է Windows XP (SP3), Vista, 7, 8, 8.1 եւ 10-ի հետ: Տեղադրումը պարզ է եւ չի պահանջում բազմաթիվ գործողություններ:

McAfee Antivirus Plus

The McAfee ծրագիրը Microsoft’s Windows Defender-ի կատարելագործված տարբերակն է եւ համատեղելի է Windows 7, 8, 8.1 եւ 10-ի հետ: Այն լավ ճանաչում եւ արգելափակում է սպառնալիքները, պահում է համակարգչային ռեսուրսները: Այն հեշտ է տեղադրել, ունի միաժամանակյա սկանավորման եւ տվյալների բազայի ավտոմատ թարմացման համակարգ:

ESET Nod32 Antivirus

Ծրագիրը պաշտպանում է ձեր համակարգիչը վիրուսներից, տրոյաններից, լրտեսող ծրագրերից, համատեղելի է Windows XP-ի, 7, 8, 8.1 եւ 10-ի հետ: Ծրագիրը տեղադրման եւ օգտագործման մատչելիության առումով ամենապարզերից մեկն է:

AVG Internet Security

Ծրագիրը հաջողությամբ պահպանում է ձեր համակարգիչը սպառնալիքներից եւ արտաքին միջամտությունից, համատեղելի է Windows XP-ի (SP 3), Vista- ի (SP2), 7, 8, 8.1 եւ 10-ի հետ: Այն ավելի քիչ տեղ է զբաղեցնում, քան նախկինում:

Panda Antivirus Pro

Ծրագիրը թույլ է տալիս տեղեկատվությունը անվտանգ, գաղտնի պահել եւ համատեղելի է Windows XP (SP 3), Vista, Windows 7, 8, 8.1 եւ 10-ի հետ: Այն ունի հարմար ինտերֆեյս, հեշտ է օգտագործման համար:

Bullguard Antivirus

Ծրագիրը հաջողությամբ հայտնաբերում եւ հեռացնում է վիրուսները եւ վնասակար ֆայլերը, արգելափակում է վտանգավոր URL հասցեները: Աշխատում է բոլոր տեսակի խնդիրների հետ, լուծում է դրանք, ապա վիրուսից մաքրված ֆայլերն է ներկայացնում: Կարող է որոշել հնացած ծրագրային ապահովումը, ունի ֆայլերի անվտանգ օգտագործման համար պահպանման տեղ: