Աստղագետները Մարսի վրա հայտնաբերել են նախկինում անհայտ սառցադաշտեր: Սառույցի հայտնաբերված շերտերը, որոնք բաղկացած են բազմաթիվ շերտերից եւ դրանց ուսումնասիրությունը թույլ կտա ավելին պարզել Մարսի կլիմայական պատմության մասին, հույս են հայտնում գիտնականները, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Science-ը:

Հետազոտողներն ուսումնասիրել են NASA միջմոլորակային կայանի Mars Reconnaissance Orbiter-ում տեղադրված  HiRISE տեսախցիկից արված լուսանկարները։ Նկարներում նրանք հայտնաբերել են ութ վայրեր, որտեղ էրոզիայի պատճառով սառցադաշտերը տեսանելի են դարձել: Նրանցից մի քանիսի հաստությունը գերազանցում է 100 մետրը:

Վայրերը, որտեղ նկատվել են սառցադաշտերը, ներկայացնում են  մինչեւ 55 աստիճանի թեքության անկյուն: Քրատերի բացակայությունից ելնելով՝  նրանք ենթադրել են, որ սառցադաշտերը համեմատաբար վերջերս են հայտնվել: Դրանք ծածկված են փոշու բարակ շերտով, հեղինակների տվյալներով դրանց հաստությունը շուրջ 2 մետր է։

Սառցադաշտերի շերտավորված կառուցվածքը ցույց է տալիս, որ դրանք ձեւավորվել են տարբեր կլիմայական պայմանների ազդեցության ներքո: Գիտնականներն ակնկալում են, որ դրանց հետագա ուսումնասիրությունը թույլ կտա պարզել, թե ինչպես է անցյալում Մարսի վրա  կլիման փոխվել: