Վենեսուելայի նախկին նախագահ Կառլոս Անդրես Պերեսը 88 տարեկանում սրտի կաթվածից վախճանվել է Մայամիի հիվանդանոցներից մեկում: Պերեսը Վենեսուելայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է երկու անգամ` 1974-1979թթ. եւ 1989-1993թթ.:
2009թ. աշնանը Վենեսուելայի իշխանություններն Ինտերպոլից պահանջեցին Պերեսին միջազգային հետախուզման մեջ հայտարարել` 1989թ. բողոքի ակցիաներն ուժով ցրելու համար: Այդ օրերին մոտ 300 մարդ զոհվեց: Վենեսուելայի պատմության մեջ այդ իրադարձությունները մտան «Կարակասո» անվանումով, գրում է ՌԲԿ-ն:
Երկար ժամանակ Պերեսի գտնվելու վայրը հայտնի չէր: 2009թ. փետրվարի 27-ին, «Կարակասոյի» 20-ամյա տարելիցի օրը Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը պահանջեց զանգվածային սպանությունների մեղավորներին պատժել օրենքի ամբողջ խստությամբ:





























