Դեկտեմբերի 26-ի առավոտյան փակվել է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանը: Սառցակալման պատճառով կտրվել են էլեկտրաէներգիայի հաղորդման լարերը, որոնք սնուցում են օդանավակայանը:

Մոսկվայի մյուս երկու օդանավակայնները` «Վնուկովոն» եւ «Շերեմետյեւոն» չնայած անբարենպաստ եղանակային պայմաններին աշխատում են սովորական ռեժիմով, հաղորդում է Ռոսբալթը: