Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի տանիքում դեռեւս չպարզված հանգամանքերում հրդեհ է բռնկվել։

 Հրդեհը ծագել է դեկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը, իսկ օջախը եղել է հիվանդանոցին կից ծերանոցի տանիքում։ Արագ դեպքի վայր եկած հրշեջներին հաջողվում է կրակը հսկողության տակ առնել եւ մարել։

 Հիվանդանոցի այրվող մասնաշենքից հիվանդները եւ բուժանձնակազմն արագ տեղափոխվել են անվտանգ տարածք։