Աֆղանստանի արեւելքում Պակտիա նահանգում անհայտ անձինք առեւանգել են 4 թուրք շինարարի եւ նրանց վարորդին:

Տեղի իշխանությունների հաղորդմամբ, նրանք ուղեւորվում էին Գարդեզ քաղաք, երբ ենթարկվել են հարձակման: Թուրք շինարարներին տարել են անհայտ ուղղությամբ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Առեւանգվածները սահմանային անցակետերի շինարարությամբ զբաղվող ընկերության աշխատակիցներ են:

Աֆղանստանում միջազգային գործողություններից ի վեր թալիբների դեմ պայքարում, քրեական խմբավորումների եւ գրոհայինների կողմից առեւանգվել է մի քանի տասնյակ արտասահմանցի: