2010-ի ամենամեծ ձեռքբերումը այն է եղել, որ քաղաքական մեծամասնությունն էլ ավելի է համախմբվել իր գործունեության շուրջ եւ արձանագրել  հաջողություններ իր ծրագրերի իրականացման գործում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հանրապետական  պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

Քաղաքական բացթողումների շարքում նա նշեց այն, որ Հայաստանի ընդդիմությունը 2010-ին խոր քուն է մտել: «Այժմ մենք հուսով ենք, որ ընդդիմությունը կարթնանա խոր քնից գոնե 2011-ին, եւ քաղաքական կյանքը որոշակիորեն կակտիվանա»,-նշել է պատգամավորը, այդպես էլ չանդրադառնալով, թե որոնք են եղել իշխանության բացթողումները: