Հելսինկիի ինֆորմացիոն տեխնոլոգիաների ինստիտուտի ինժեներները ստեղծել են այն սարքի նախատիպը, որով օժտված էր լեգենդար «Տերմինատորը»։
Ձեր հայացքի ուղղությանը հստակ հետեւող ակնոցները ստուգում են հետաքրքրող օբյեկտը (այդ թվում՝ նաւ մարդկանց) եւ նրա մասին տեղեկատվությունը փոխանցում լինզայի ներսի կողմը։
Ինժեներների խմբի խոսքով, սարքը ինտերնետում անլար հասանելիություն եւ օբյեկտները մոտեցնելու հնարավորություն կստանա։ Այն նաեւ կկարողանա տիրոջ համար տարբերակել այս կամ այն օբյեկտի կարեւորությունը, գրում է MIGnews.com-ը։





























