2010-ի ամենամեծ ձեռքբերումն այն է, որ հայկական խաչքարերն ընդգրկվել են ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակույթի ֆոնդում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը:
«Ինչ վերաբերում է բացթողումներին, ապա դժվարանում են մասնավոր փաստեր նշել: Դրանց շարքին կարելի է դասել այն, ինչը չենք հասցրել անել 2010-ի ընթացքում: Բոլոր նրանք, ովքեր աշխատում են, իհարկե, սխալներ թույլ են տալիս եւ այդ սխալները հարկ է ուղղել, որպեսզի առաջ ընթանանք»,-Ասել է Աճեմյանը:
Հիշեցնենք, որ հանրապետական մեկ այլ պատգամավոր՝ Հովհաննես Սահակյանը եւս որեւէ բացթողում չնշեց, որը կատարել է իշխանությունը 2010-ին: Նա բացթողումների մասին խոսելիս հիշեց միայն ընդդիմության կողմից կատարված քայլերը:





























