Հանրապետության տարածքում հունվարի 15-ի ցերեկը, 16-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Քամին՝ հյուսիս-արեւելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հունվարի 15-ի ցերեկը, 16-ին ժամանակ առ ժամանակ, դադարներով, հնարավոր են թույլ տեղումներ, գիշերները՝ թաց ձյան տեսքով:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -1+1, ցերեկը՝ +4+6 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` -6-11, ցերեկը` 0-4,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` -6-11, ցերեկը` 0-4,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` -1-4, ցերեկը` +2+5,
Գեղարքունիքում՝ գիշերը` -6-11, ցերեկը` 0-4,
Լոռիում՝ գիշերը` -4-8, ցերեկը` +1+5,
Տավուշում՝ գիշերը` -2-7, ցերեկը` +2+6,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -6-11, ցերեկը` 0-4,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` -1-3, ցերեկը` +3+6,
Արարատում՝ գիշերը`0-2, ցերեկը` +4+6,
Արմավիրում՝ գիշերը`0-2, ցերեկը` +4+6,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -6-11, ցերեկը` 0-4,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը`0-2, ցերեկը` +4+6,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` -1+2, ցերեկը` +2+5,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` 0-3, ցերեկը` +2+5,
Արցախում՝ գիշերը` 0-5, ցերեկը՝ 0+4:


























