4 տարուց անհատական գաջեթները ձեռք կբերեն ալգորիթմներ, որոնք կօգնեն կարդալ մարդու զգացմունքները եւ որոշել նրա հոգեբանական վիճակը: Աստիճանաբար սարքերը կկատարելագործվեն այնքան, որ կկարողանան ավելի լավ ճանաչել զգացմունքները, քան ընկերներն ու ընտանիքի անդամները, կանխատեսում են Gartner-ի վերլուծաբանները, հաղորդում է Hightech- ը:

Գաջեթները ոչ միայն տրամադրությունն են ուսումնասիրելու, այլեւ հարմարեցվելու են դրան:

Սարքերը յուրաքանչյուր մարդու համար անհատական մոտեցում կընտրեն:

Այս պայմաններում արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաները անհրաժեշտություն կդառնան:

«Արտադրողները պետք է իրենց բոլոր սարքերում ԱԻ ներդնեն», —ասել է Gartner-ի ուսումնասիրությունների ղեկավար Ռոբերտ Կոցը: