Ռուսաստանի եւ Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը եւ Մոհամմադ Ջավադ Զարիֆը հեռախոսով քննարկել են արդիական միջազգային խնդիրներ:

Ռուսաստանի ԱԳՆ մամուլի  ծառայությունից հայտնել են, որ հիմնվելով մերձկասպյան պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպման որոշման վրա՝  Լավրովը եւ Զարիֆը քննարկել են առաջիկա 5-րդ Կասպյան գագաթնաժողովում Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի ստորագրման նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

Կողմերը նաեւ մտքեր են փոխանակել մի շարք արդիական միջազգային խնդիրների, մասնավորապես` Սոչիում ընթացող  սիրիական կարգավորման հարցով Սիրիայի ազգային երկխոսության համագումարի շուրջ, ինչպես նաեւ քննարկել  Իրանի միջուկային ծրագրի հարցով Գործողությունների համատեղ համապարփակ պլանի շուրջ ստեղծված իրավիճակը: