Դեկտեմբերի 25-ին ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1985 թ. ծնված Գեւորգ Կ.-ի վարած «Մերսեդես-420» մակնիշի ավտոմեքենան ժամը 19.00-ի սահմաններում Երեւան-Գյումրի ճանապարհի 71-րդ կմ-ին շրջվել է եւ այրվել:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով վարորդն ու երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:





























