Դեկտեմբերի 25-ին`ժամը 18.40-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Սիսիան-Երեւան ավտոճանապարհի 39-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհա-տրանսպորտային պատահար,կան տուժածներ եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չպարզված հանգամանքներում «Միցուբիշի» մակնիշի «Էս Էյջ Իքս 001» պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին:

Հրշեջ-փրկարարների ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել Երեւան քաղաքի Գրիբոյեդով փողոցի թիվ 1ա շենքի 17-րդ բնակարանի բնակիչ,1970թ.-ին ծնված Խաչիկ Շիրկանյանը  եւ հանձնվել շտապօգնության ծառայության աշխատակիցներին:

Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին տուժածը մահացել է: