Չելյաբինսկի  շրջանի  35-ամյա բնակչուհին  իր 13-ամյա աղջկա հետ առաջին գիշերվա իրավունքը գնահատել է մեկուկես միլիոն ռուբլի, որին նա հատուկ տեղափոխել է Մոսկվա, հաղորդել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Իրինա Վոլկը, փոխանցում է Vesti-ն։

Երբ ոստիկանության աշխատակիցները ժամանել են  ռեստորան, որտեղ գործարքը տեղի է ունեցել, մայրը եւ աղջիկը  չեն էլ թաքցրել իրենց մտադրությունները եւ պատմել են Մոսկվա իրենց այցի նպատակի մասին:

Քննիչների տվյալներով՝ կինը  իր ծանոթի  հետ միասին տարբեր կայքերով փնտրել է մարդու, որը կցանկանա աղջկան կուսազրկել։  Դրա դիմաց պահանջը մեկն էր՝ հաճախորդը պետք է հարուստ լիներ, քանի որ առաջին գիշերվա արժեքը 1,5 մլն ռուբլի էր: