Գյուղատնտեսության նախարարից պահանջվում էր ճգնաժամային իրավիճակներում առավել հստակ ու համակարգված ծրագրերի իրականացում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված գոյւղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի պաշտոնանկությունը:
«2010 թվականը ծանր տարի էր գյուղատնտեսության համար, եւ ոչ միայն Հայաստանում, այլեւ` բազմաթիվ երկրներում: Դրան գումարվեց ֆինանսատնտեսական ճգնաժամը, որը եւս բացասաբար անդրադարձավ ընդհանուր ոլորտի վրա, ինչով էլ թերեւս պայմանավորված էր այն անկումը, որ ունեցանք գյուղատնտեսության ոլորտում: Նախարարից պահանջվում էր ճգնաժամային իրավիճակներում առավել հստակ ու համակարգված ծրագրերի իրականացում, եւ մենք քաղաքական խորհրդի նիստում որոշում ենք կայացրել` հաշվի առնելով թե՜ այս գործոնները, թե՜ նախարարի առաջարկը»,- նշել է Բաղդասարյանը:
Վերջինիս խոսքով «նոր նախարարը պետք է համապատասխանի նոր պահանջներին եւ նոր որակ հաղորդի գյուղատնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումներին»:
Նշենք, որ ՕԵԿ-ը երեկ՝ դեկտեմբերի 26-ին կայացած քաղխորհրդի նիստում որոշում է կայացրել հետ կանչել գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանին: Բաղդասարյանը ասել է, որ առայժմ քննարվկում են մի քանի թեկնածություններ, բայց նոր նախարարի անունը հայտնի կլինի ամանորից հետո:




























