ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 18-ին, կազմել է 482.69 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.30 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 589.56 դրամ (նվազել է 1.57 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 668.14 դրամ (աճել է 1.81 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.51 դրամ (նվազել է 0.02 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ` 267.08 դրամ, ոսկի՝ 20,727.74 դրամ, պլատին՝ 15,549.88 դրամ։

Հունվարի 18-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: