Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում այսօր՝ դեկեմբերի 27-ին մեկնարկել է ակադեմիկոսների եւ թղթակից անդամների ընտրություններին նվիրված ընդհանուր ժողովը, որը կշարունակի իր աշխատանքը նաեւ վաղը՝ դեկտեմբերի 28-ին։ Ընդհանուր ժողովի ավարտին կհայտարարվեն ընտրությունների արդյունքները:
ՀՀ ԳԱԱ լրատվական ծառայությունից NEWS.am-ին տեղեկացրել են հայտերի քանակների մասին։
Մաթեմատիկական եւ տեխնիկական գիտությունների բաժանմունքում ակադեմիկոսի 1 տեղի համար ներկայացվել է 1 հայտ, իսկ 3 թղթակից անդամների համար՝ 11 հայտ: Ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի բաժանմունքում հայտարարված թղթակից անդամների 4 տեղի համար հայտ է ներկայացրել 14 հոգի: Բնական գիտությունների բաժանմունքում ակադեմիկոսների 1 տեղի համար ներկայացված է 2 հայտ, թղթակից անդամների 5 տեղի համար՝ 14 հայտ: Քիմիական եւ երկրի մասին գիտությունների բաժանմունքում ակադեմիկոսի 1 տեղի համար ներկայացված է 2 հայտ, իսկ թղթակից անդամների 4 տեղի համար՝ 11 հայտ: Հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքում ակադեմիկոսների 3 տեղի համար ներկայացված է 6 հայտ, թղթակից անդամների 6 տեղի համար՝ 23 հայտ:
Նշենք, որ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների եւ թղթակից անդամների ընտրությունները առաջ էին բերել մտահոգություններ որոշ գիտնականների շրջանում, որոնք առաջարկում էին դադարեցնել ԳԱԱ-ի ընտրությունները եւ բերում հիմնավորումներ, սակայն, այդուամենայնիվ ՀՀ ԳԱԱ-ում ընտրությունները մեկնարկեցին։





























