Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հունվարի 1-8-ն ընկած ժամանակահատվածում հանգստացրել է Մալդիվյան կղզիներում, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան»-ն:

Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝  Պորոշենկոն  յոթ այլ ուղեւորների հետ Falcon 7X  մասնավոր ինքնաթիռով մեկնել է հանգստի  եւ կանգ առել Cheval Blanc հինգ աստղանի հյուրանոցում:

Նրանց տվյալներով՝  Ուկրաինայի նախագահի հանգիստն արժեցել  է  մոտ 500 հազար դոլար կամ 14 միլիոն գրիվեն: Համապատասխան հարցում ուղարկելուց հետո նախագահի աշխատակազմից խոստովանել են, որ նախագահը հանգստացել է Մալդիվներում եւ հավաստիացրել են, որ նախագահը  կհայտարարագրի  ուղեւորության արժեքը: