ԱՄՆ-ի օդանավակայաններում անձնագրային վերահսկողությունը խստացել է։ Անվտանգության աշխատակիցները լիազորվել են առգրավել  ուղեւորների ցանկացած գաջեթ, եթե դրանց գաղտնաբառը չտրամադրվի, հաղորդում է The Sun-ը։

Նախկինում սահմանապահներն իրավունք ունեին արագ ստուգել միացված  նոթբուքերը եւ սմարթֆոնները եւ ուղեւորներին ուղարկել հետագա ստուգման: «Ճանապարհորդները պարտավոր էին ներկայացնել էլեկտրոնային տեխնիկան եւ նրանցում պարունակվող տեղեկությունը, որը թույլ էր տալիս ստուգել տեխնիկան եւ դրա բովանդակությունը»,-ասվում է նոր կանոններում:

Այն դեպքում, երբ օտարերկրացիները հրաժարվեն տրամադրել լրիվ  հասանելիություն իրենց  գաջեթում եղած  տեղեկությանը,  նրանց  կարող են մերժել ԱՄՆ տարածք մուտք գործել  կամ առգրավվել սարքը:

Առաջին հերթին՝  ԱՄՆ-ի Անվտանգության ծառայությունը ստուգում է ահաբեկիչների հետ օտարերկրացիների հնարավոր կապը, նրանց կողմից մանկապղծության, արտահանման վերահսկման կանոնների եւ մտավոր սեփականության իրավունքի խախտումների հնարավորությունը: