Շվեյցարիայի բնակչության 78 տոկոսն իրեն երջանիկ եւ կյանքից բավարարված է զգում: Այսպիսին են հարցման արդյունքները, որն անցկացրել է Isopublic հասարակական կարծիքի ուսումնասիրման Իսնտիտուտը՝ դեկտեմբերի 15-21-ն ընկած ժամանակահատվածում:

Շվեյցարիայի բնակիչները պետք է պատասխաներին ընդամենը մեկ հարցի. «Որքանով եք Դուք երջանիկ կյանքում. Գնահատեք դա 1-10 բալանոց սանդղակով»:

Մեկը նշանակում է «բացարձակապես բավարարված չեմ», իսկ 10-ը՝ «ամբողջովին բավարարված եմ»:

Հարցվածների 78 տոկոսը նշել է 8, 9 եւ 10 թվերը:  Միջին ցուցանիշը կազմել է 8,29 բալ: Նույնքան երջանիկ են նաեւ Դանիայի բնակիչները, որոնց շատ մոտ են նաեւ ֆինները, ավստրիացիները, բելգիացիները, ինչպես նաեւ Կանադայի եւ ԱՄՆ-ի բնակիչները:

Երջանկության մակարդակն աշխարհում բաշխված է հետեւյալ կերպ.

8,3 բալ – Շվեյցարիա եւ Դանիա

7,9 բալ - Ֆինլանդիան

7,8 բալ – Կանադա

7,7 բալ – Ավստրալիա

7,6 բալ – Ավստրիա

7,5 բալ – Բրազիլիա

7,4 բալ – ԱՄՆ

7,3 բալ - Բելգիա

7,1 բալ – Գերմանիա եւ Մեծ Բրիտանիա

6,7 բալ - Իտալիա

6,6 բալ - Ֆրանսիա

6,4 բալ - Հունաստան

6,3 բալ - Չինաստան

Ինչպես գրում է «Նաշա գազետա»-ն, Ցյուրիխի սոցիոլոգիայի համալսարանի պրոֆեսոր Ֆրունո Ֆրայը ընթերցողների դատին է ներկայացրել 12 գիտական խորհուրդ, թե  ինչպես կարելի է երջանկանալ:

Եվ այսպես, պարզվում է, որ իրենց ավելի շատ երջանիկ են զգում երեխաներն ու ծերերը, քանի որ կյանքի կեսին մարդը ստիպված է լուծել բավական շատ խնդիրներ ընտանիքում եւ աշխատանքում: Ամուսնացածներն ավելի երջանիկ են, քան միայնակները, ինչը վաղուց գիտականորեն ապացուցված է: Սակայն բաժանումը դեռ աշխարհի վերջը չէ եւ ամուսնալուծությունից 2 տարի անց մարդը կարող է իրեն նույնքան դրական լիցքերով լի զգա, որքան նախքան այդ ճակատագրական քայլը:

Փողի առկայությունն ինքնին երջանկություն չի երաշխավորում, աբցյ սերտորեն առնչվում է դրան: Կյանքից գոհ մարդիկ ավելի շատ են վաստակում: Ծնողները սիրում են կրկնել, որ իրենց երջանկությունը երեխաներն են, բայց հոգեբանները պնդում են, որ իսկական ծնողական սերն սկսվում է այն ժամանակ, երբ երեխան լքում է ընտանեկան բույնը եւ սկսում ինքնուրույն ապրել: