Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը կոչ է արել տարբերել ազգային մշակույթով հրապուրվածներին ազգայնականներից, իսկ ֆուտբոլային երկրպագուներին՝ արմատականներից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք միշտ պետք է տարբերակենք նրանց, ովքեր հետաքրքրվում են ազգային մշակույթով, ցանկանում են զարգացնել ազգային լեզուն եւ ազգայնականներին, որոնք շահարկում են ազգային զգացմունքները: Մենք պետք է տարբերենք ֆուտբոլային երկրպագուներին` արմատականներից»,- ասել է նա:

Վարչապետը կոչ է արել շարունակել պայքարը կոռուպցիայի դեմ, ոչ միայն իրավապահ մարմիններում, այլեւ կառավարության բոլոր օղակներում:

«Ախր ի՞նչն է մարդկանց վրդովվեցնում. որ իշխանություները չեն արձագանքում կամ հակառակն են անում, պաշտպանում են, «տանիք» են դառնում նրանց համար, ում պետք է պատժել»,- ասել է Պուտինը:

Պուտինը կարծում է, որ ցանկացած հանցագործություն, հատկապես ազգային հողի վրա, պետք է միշտ հանգեցվի տրամանաբանական ավարտի՝ դատավարության: