ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 19-ին, կազմել է 481.96 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.73 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 591.90 դրամ (աճել է 2.34 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 670.60 դրամ (աճել է 2.46 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.52 դրամ (աճել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 264.82 դրամ, ոսկի՝ 20,642.93 դրամ, պլատին՝ 15,541.86 դրամ։
Հունվարի 19-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել:



























